Էդուարդ Նահապետյան
Էդուարդ Նահապետյան
- Ընկերության հիմնադիր
- 012 42-00-00
- alex@nahapet.am
Work Experience
Ընկերության հիմնադիր և տնօրեն 1995-2024թ․թ․, արտոնագրային հավատարմատար 1995թ․-ից (գր․ № 7), եվրասիական արտոնագրային հավատարմատար 1996թ․-ից։
Կրթությունը – բարձրագույն տեխնիկական եւ արտոնագրային․ ինժեներ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ -1970թ․, արտոնագրային կրթությունը ստացել է 1988թ․-ին Մտովոր Սեփականության Մոսկվայի կենտրոնական ինստիտուտում։
Աշխատանքային փորձը մտավոր սեփականության ոլորտում կազմում է ավելի քան 50 տարի։ Երկար տարիներ դասավանդել է Հայաստանի արտոնագիտության հասարակական ինստիտուտում, 1974-1992թ․թ․ ղեկավարել է շինարարության եւ ճարտարագիտության
գիտահետազոտական ինստիտուտի արտոնագրային բաժինը, հանդիսանում է 8 գյուտերի հեղինակ։ 1992-1995թ․թ․ հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (ներկայիս ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի) պետի տեղակալը
գյուտերի եւ ապրանքային նշանների փորձաքննության գծով։ 1995թ․ արտոնագրային վարչությունից ինքնակամ հեռացել է և հիմնել է «Նահապետ եւ Կ» արտոնագրային հավատարմատարների ընկերությունը։
Գործունեության ոլորտը ներառում է ցանկացած բնագավառում գյուտերի, արդյունաբերական նմուշների հայտերի կազմումը և հետագա գործավարությունը, հաճախորդների շահերի պաշտպանությունը ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի, բողոքարկման խորհրդի եւ ՀՀ վարչական դատարանի առջև։ Իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կազմել և ներկայացրել է ավելի քան 600 գյուտի հայտեր։ 2009թ․-ին պարոն Նահապետյանը պարգևատրվել է Եվրասիական Արտոնագրային Կազմակերպության ոսկե մեդալով։
