Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ ամբողջական եւ լայն  պահպանություն ստանալու նպատակով մեր ընկերության մասնագետները  իրականացնում են դոմենային անունների հասանելիության ստուգում եւ գրանցում ".am" կամ այլ տիրույթում, դրանց գործողության տարեկան երկարաձգում, ինչպես նաեւ հաճախորդների շահերի պաշտպանություն դատարանի առջեւ՝ երրորդ անձանց կողմից դոմենային անվան անբարեխիղճ գրանցման դեպքում:

Մեր մասին

«Նահապետյան և գործընկերներ» ընկերությունը հիմնվել է 1995 թվականին, երբ Հայաստանում գրանցվեցին առաջին արտոնագրային հավատարմատարները։ Ավելի քան 30 տարի մենք պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ մտավոր սեփականության ոլորտում, օժանդակում ենք գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի, ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի ստացմանը, աջակցում ենք դոմենային անունների գրանցմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և դատարանների առջև։

  • 30

    Փորձի տարիներ

  • 10000

    Ավարտված նախագծեր