• Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
armenianEnglish (UK)
HomeԱրդյունաբերական նմուշներ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈԻՇՆԵՐԱ

 

«Նահապետ եւ Կ» ընկերության արտոնագրային հավատարմատարները մատուցում են արդյունաբերական նմուշների գրանցման հետ կապված որակյալ ծառայություններ, որոնք ներառում են հայտի կազմումը եւ ներկայացումը ՀՀ մտավոր սեփականության գործակալություն, դրա հետագա գործավարությունը եւ գրանցման ժամանակին երկարաձգումը.

Արդյունաբերական նմուշի սեփականատիրոջ իրավունքների խախտման դեպքում մենք կներկայացնենք սեփականատիրոջ շահերը մտավոր սեփականության բողոքարկման խորհուրդի կամ դատարանների առջեւ:

Մենք նաեւ կաջակցենք արդյունաբերական նմուշի գրանցման հանդեպ լիցենզային կամ զիջման պայմանագրի կազզմանը եւ գրանցմանը:

 

Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման համար ահրաժեշտ են հետեւալ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը.

- արդյունաբերական նմուշի անվանումը,

- հայտատու(ներ)ի եւ հեղինակ(ներ)ի անունը եւ հասցեն,

- հայտում ներառված ապրանքի կամ ապրանքների արտաքին տեսքը ամբողջությամբ կամ մասնակի բնութագրող լուսանկար(ներ)ը կամ գրաֆիկական պատկեր(ներ) ը – 7 օրինակ,

- արդյունաբերական նմուշի նկարագրությունը (ցանկալի է),

- կոնվենցային առաջնություն խնդրարկելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը, որն կարող է ներկայացվել ինչպես հայտին կից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 3 ամսվա ընթացում,

- լիազորագիր, որն կարող է ներկայացվել ինչպես հայտինկից, այնպես էլ հայտի ներկայացման թվականից 2 ամսվա ընթացքում

 

 

Ներբեռնումներ

 

Լիազորագրի ընդհանուր ձև      PDF         Word                       

Լիազորագրի ձև արդյունաբերական նմուշների համար      PDF         Word

Զիջման ակտի ձև գրանցված արդյունաբերական նմուշների համար      PDF         Word

Զիջման ակտի ձև արդյունաբերական նմուշների հայտերի համար      PDF         Word